ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է, Աշոցքում՝ ձնաբուք

 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, ինչպես նաև քարաթափման վտանգի պատճառով փակ է Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ տալով կիրառել անվաշղթաներ։

«Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձնաբուք է։

Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև