Ֆրանսիայի նախագահը ողջունել է Ադրբեջանից Հայաստան 10 ռազմագերու վերադարձը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան գրառմամբ ողջունել է Ադրբեջանի` դեկտեմբերի 19-ին 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ 

«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով