Ավարտվեց Փաշինյան-Ալիև առանձնազրույցը

Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոցում վայրկյաններ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։

Երկու երկրների առաջնորդների միջև հանդիպումը նախ ընթացավ ընդլայնված կազմով, որին մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Ընդլայնված կազմով հանդիպումը տևեց 40 րոպե։ Ապա երկու երկրիների առաջնորդները առանձնազրույց ունեցան։ Այն տևեց երկու ժամ, ինչը նախատեսվածից 40 րոպե ավելի է։

Այս պահին համանախագահներն ու արտգործնախարարները վերադարձել են բանակցությունների սենյակ և միացել քննարկմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն