Պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Международная жизнь ամսագրին տված հարցազրույցում խոսել է այն նպատակների ու խնդիրների մասին, որոնց առջև կանգնած են ռուս բանակցողները անվտանգության երաշխիքների վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։

«Մենք պետք է վերջ դնենք ՆԱՏՕ-ի, նատօական ենթակառուցվածքների, նատօական կարողությունների առաջխաղացմանն դեպի արևելք: Մենք պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Մենք պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը գոնե այն պարամետրերով և այն սահմաններով, որոնք ունեինք 1997 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի կնքման ժամանակ… Պարզապես ուզում եմ ընդգծել՝ ամերիկյան կողմը տեղյակ է մեր առաջնահերթություններին, մեր նախասիրություններին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը կապի մեջ է Մոսկվայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Ռյաբկովը։

Նրա խոսքով, վերջերս մի քանի շատ կարևոր, նշանակալից հեռախոսազրույցներ են եղել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Սալիվանի միջև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով