Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիային՝ նախագահի թեկնածուի՝ Արցախ կատարած այցի պատճառով |tert.am|

tert.am: Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պերկեսի՝ Արցախ կատարած այցի հետ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին: Նշվում է, որ Պերկեսին և նրան ուղեկցող ֆրանսիացի քաղաքացիներին ընդգրկել են ԱԳՆ-ի «սև ցուցակում»:  

Ժամանակավոր հավատարմատարին հայտնել են, որ «տվյալ գործաղությունները վնաս են հասցնում ադրբեջանաֆրանսիական երկկողմ հարաբերություններին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն