ՆԱՏՕ-ն վտանգավոր սադրանքներ է կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում. Զաս |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներից հետո լարվածությունն արևելյաեվրոպական ուղղությամբ պետք է նվազի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Վերջինիս խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին տիրող իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների համալրում է տեղի ունենում, այդ թվում և հարձակողական առաջադրանքներ կատարելու համար նախատեսված զորամիավորումների, ինչպես նաև թշնամական հռետորաբանության ուժեղացում, նոր պատժամիջոցների սահմանում, վտանգավոր սադրանքների կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում:

Շարունակությունը՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով