armenpress.am: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին:
Ըստ նախնական տվյալների՝ այրվել են 8-րդ հարկի մեկ սենյականոց բնակարանը, կից բնակարանների պատշգամբները և տանիքի փայտե կառուցատարերը։