Բայրամովն անդրադարձել է սահմանազատման և «3+3» ձևաչափի հարցերին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը 2021 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման հարցին՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը, և հույս հայտնել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը կձևավորվի առաջիկա ամիսներին:

Բայրամովը խոսել է նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի մասին, դրական է գնահատել Մոսկվայում կայացած փոխարտգործնախարարների հանդիպումը:

«Նախնական պայմանավորվածությունները համարում ենք գոհացուցիչ։ Պայմանավորվել ենք հետագա հանդիպումները ռոտացիոն կարգով անցկացնել մասնակից երկրներում»,- նշել է արտգործնախարարը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև