ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին բանակցություններ կանցկացնեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին անվտանգության հետ կապված բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան:

Երկկողմ բանակցությունները կկենտրոնանան միջուկային զենքի վերահսկման և Ուկրաինայի վրա, երեկ France-Presse և Reuters լրատվական գործակալություններին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անվտանգության հարցերը քննարկելու համար բանակցությունները տեղի կունենան Ռուս ուղղափառ եկեղեցում հունվարի 7-ին նշվող Սուրբ Ծնունդից հետո:

Ակնկալվում է, որ այդ բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման և Կրեմլի պահանջների վրա՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և ռազմական համագործակցությունը այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ուկրաինան և Վրաստանը:

Եթե ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը հանդիպի դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի առաջարկությամբ, դա կլինի խորհրդի առաջին նման հանդիպումը վերջին 2,5 տարվա ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն