ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց. թեկնածու չէր առաջադրվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության օրակարգով, տևեց գրեթե 1 րոպե:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը ՔՊ խմբակցության կողմից: Նիստն ավարտվեց»:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով կշարժվեն, մինչև ունենան առաջարկ ՔՊ խմբակցության կողմից՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ:

Ներառյալ Քոչարյանը, նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով