Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկաթուղային հաղորդակցությունների շուտափույթ վերականգնմամբ. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկաթուղային բոլոր հաղորդակցությունների շուտափույթ վերականգնմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նրա խոսքով՝ Իրանը հետաքրքրված է նաև տարածաշրջանում տարբեր երթուղիների շահագործմամբ և կամուրջների կառուցմամբ:

Աբդոլլահիանը նաև Անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին: «Ենթակառուցվածքների վերականգնումը մեծ ներդրում կլինի Իրանի և Ադրբեջանի տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով