Կհետևեմ, որ հստակ ձևակերպվեն Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունների փաստագրումները. Ֆրանկ Փալոն |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը, որը վերջերս ստորագրել է երկրի նախագահ Ջո Բայդենը, կարևոր դրույթներ է պարունակում, որոնք առնչվում են Թուրքիային և Ադրբեջանին:

«Ազգային պաշաատպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն: Ես կհետևեմ, որ անհրաժեշտ զեկույցները հստակ ձևակերպվեն այդ հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն