Ադրբեջանի՝ գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտնում է, որ Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին 2021թ․ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը։