2021-12-30-46707e3b-fcaa-4ba7-bad8-d6115289ab07.png

Արթուր Երոյանը նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Երոյանը նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արթուր ԵՐՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն