ՀՀ արտակարգ իրաիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 00:04-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում գրանցել է օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Օձուն և Ագարակ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: