tert.am: Վրաստանի հարավում գիշերը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 00:04-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 57 կմ հեռավորության վրա (Սամցխե-Ջավախքի շրջան): Ավերածություններ չեն գրանցվել։