Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտից․ Սերգեյ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտից։ Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Ուկրաինայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտվելուց։ Երկրի իշխանությունները չեն պատրաստվում քայլեր ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը լուծելու համար՝ Մինսկի անվիճելի միջոցառումների փաթեթի հիման վրա»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Կիևի ռազմատենչ նկրտումներին աջակցում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ՝ զենք մատակարարելով Ուկրաինային և այնտեղ ուղարկելով իրենց ռազմական մասնագետներին։

Նախարարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համակարգված կերպով Ուկրաինան վերածում են Ռուսաստանի դեմ ռազմական հենակետի, որտեղ կառուցում են իրենց բազաները և օգտագործում են նրա տարածքը զորավարժություններ անցկացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով