Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Հայաստանում հունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ՝ հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև