Փարիզը կշարունակի նպաստել Երևանի և ԵՄ միջև համագործակցությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և դեսպանության ողջ անձնակազմը Հայաստանի ժողովրդին են հղել խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թ. համար։

Այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ Twitter-ի միկրոբլոգի գրառման մեջ:

«Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,- ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև