2022-01-03-c3d7bb90-89b6-4659-b82f-90afbf6d1b8c.jpeg

Գերմանիայի արտգործնախարարը կմեկնի ԱՄՆ՝ քննարկելու Ռուսաստանի հետ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հունվարի 5-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ կունենա իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի և այլ քաղաքական գործիչների հետ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ փոխանցում է Reuters-ը:

Դա կլինի Բերբոքի առաջին պաշտոնական այցը: Բանակցությունների առանցքային հարցը կլինի ուկրաինական հակամարտությունը: Կքննարկվեն նաև Ռուսաստանի հետ ապագա երկխոսությունը, կլիմայական փոփոխությունները, ժողովրդավարության ամրապնդումը:

Գերմանիայի կանցլերի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականն էլ այս շաբաթ կհանդիպի իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ: Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Հիբեշտրայթը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն