Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար՝ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգային միջավայրը և տարածաշրջանային զարգացումները:

Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխան:

ԱՄՆ ռազմածովային քոլեջը, որը հիմնադրվել է 1884 թ. որպես ռազմածովային նավատորմի սպաների համար մասնագիտական ուսուցման առաջադեմ դասընթաց, կրթում և զարգացնում է առաջնորդներին իրենց կարիերայի որոշակի փուլերում՝ ԱՄՆ-ի կառավարական հաստատություններից և գերատեսչություններից, ինչպես նաև միջազգային ռազմածովային ուժերից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով