Ստուգվել են զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև