2022-01-05-393e8297-a34a-4629-8cdf-4617798b4817.jpeg

Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակման դեպք դեռևս չի հայտնաբերվել. ԱՆ մասնագետ |1lurer.am|

1lurer.am: Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների ախտանշանները բավականին նման են: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Օմիկրոնը» ևս բացառություն չէ: Այն զուգորդվում է բարձր ջերմությամբ, քթից արտահոսքով:

«Միաժամանակ, միջազգային կազմակերպությունները, նաև այն երկրները, որտեղ հանդիպել է «Օմիկրոն», նշում են, որ այն ընթանում է բավականին թեթև»,- ասաց Աբովյանը:

Նա նշեց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակման դեպք դեռևս չի հայտնաբերվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն