2022-01-06-b99c830a-ecdd-4838-8e1d-875bb9a6cb24.jpg

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին կոչ է անում մնալ կացության վայրերում

Ղազախստանում ՀՀ դեսպանատունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին։

«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և մնալ հյուրանոցներում/կացության վայրերում», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն