2022-01-08-a5edd3bc-fecd-4cfe-8811-302e4c96406a.jpg

Նուրսուլթան Նազարբաևը Նուր Սուլթանում է. մամուլի քարտուղար |1lurer.am|

1lurer.am: «Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթան քաղաքում է։ Խնդրում ենք միտումնավոր կեղծ և ենթադրական տեղեկություններ չտարածել։ Ելբասին անցկացնում է խորհրդատվական հանդիպումներ և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Նուրսուլթան Նազարբաևը նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի բարեկամ երկրների ղեկավարների հետ։ Ելբասին կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջը՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու մեր երկրի ամբողջականությունը»,- Twitter-ում գրել է Նուրսուլթան Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն