ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները պաշտպանության տակ են վերցրել կարեւոր պետական, ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ։ Նրանք քննարկել են հանրապետությունում տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի օրը հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Քննարկվել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի տեղակայման ընթացքը, նշվել է, որ խաղաղապահ ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, պաշտպանության տակ են վերցրել կարեւոր պետական, ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով