Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցները ակցիա են անում․ ԱՆ-ն պարզաբանում է նրանց աշխատանքից ազատման պատճառը

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարերցվի։

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում հիվանդանոցի դիմաց։ Նրանք նշում են, որ դեկտեմբերի 30-ին իրենց բանավոր կերպով ասել են դուրս գալ աշխատանքից՝ սեփական դիմումների համաձայն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով