tert.am: Գլխավոր նկարը՝ tert.am-ի
Դեռ քննարկվում է մեր աշխատանքի հարցը, մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի կամ ինչ-որ նոր մասնաշենք են տրամադրելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցներից մեկը՝ ներկայացնելով կենտրոնի տնօրենի հետ կայացած փակ հանդիպման մանրամասները։
«Այսօր պետք է գնան Առողջապահության նախարարություն՝ որոշելու մեր հետագա անելիքները։ Մեզ ասել են, որ պետք է շարունակենք աշխատել, մինչև տեղի հարցը քննարկվի։ Ոչ մեկս դրսում չենք լինելու, բոլորս մինչև հունվարի 30-ը աշխատելու ենք»,-ասաց նա։
Աշխատակիցը նշեց՝ մինչ օրս չեն ճանաչել տնօրենին, շփվել են փոխտնօրենների հետ, իսկ այսօր տնօրենը նշել է, որ բոլոր հարցերով իրեն դիմեն։ Ըստ աշխատակցի՝ կենտրոնի ղեկավարը տեղյակ է եղել կատարվողից, բայց իրեն այլ կերպ են ներկայացրել։ «Տնօրենն այսօր ներկայանալու է Առողջապահության նախարարություն՝ մեր հարցերով, աշխատակիցները տեղափոխվելու են մյուս հիմնարկություն, որը կտրամադրի նախարարությունը»,-ասաց նա։