ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը:

Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Խաչատրյանը 2020-ի հուլիսին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ աուդիտի կոմիտեի անդամ է, ներկայացնում է ԿԲ-ն՝ ԵԱՏՄ մակրոտնտեսական և վիճակագրական հանձնաժողովներում, խորհրդատվական ձայնի իրավունքով ԿԲ-ն ներկայացնում է ՀՀ կառավարությանը կից նախարարական կոմիտեում:

ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով