Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական առաջադրանքը ջրատար համակարգի թունավորման կանխումն է |tert.am|

tert.am: Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական առաջադրանքներից մեկը տեղի ջրատարի թունավորման կանխումն է ակաբեկիչների կողմից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է հայաստանյան խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մակարյանը:

««Դրուժբա» ջրամբարում հիմնական առաջադրանքներից մեկը ջրի թունավորումը թույլ չտալն է»,- հայտնել է հրամանատարը:

Նրա խոսքով՝ ջրամբարը ռազմավարական կառույց է, և վտանգ կար, որ ահաբեկիչները կփորձեն թունավորել այն:

Հայ խաղաղապահները զբաղվում են ոչ միայն ջրամբարի հսկողությամբ, այլև ապահովում են հացի խոշորագույն գործարաններից մեկի անվտանգությունը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով