Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արթուր Աթաբեկյանին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,– ասվում է հրամանագրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով