ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ամերիկյան պարբերականի լուրն Ուկրաինայից ռուս դիվանագետների և նրանց ընտանիքների դուրս բերման մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանը մոտ 50 մարդ է դուրս բերել Կիևում և Լվովում իր հյուպատոսություններից: Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային:

Նրա խոսքով՝ դուրս գալուն պատրաստվում են նաև Ուկրաինայի տարածքում գտնվող երկու այլ հյուպատոսությունների աշխատակիցներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված տարհանումը:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կիևում Ռուսաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով