Տոյվո Կլաարը այցելելու է Հայաստան ու Ադրբեջան |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցելելու է Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

Տոյվո Կլաարը հայտնել է, որ իր հետ տարածաշրջան են այցելելու նաև եվրոպացի դիվանագետներ, մասնավորապես Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը։

«Անհամբերությամբ սպասում ենք բովանդակային հանդիպումների Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության հետ՝ մոտակա օրերին»․- գրել է Տոյվո Կլաարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն