2022-01-20-17881913-a436-48fa-9ff7-7ff9a5588798.jpg

Բլինկենը Լավրովի հետ հանդիպմանը կներկայացնի ԱՄՆ-ի և դաշնակիցների դիրքորոշումը Ուկրաինայի հարցի շուրջ |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա հանդիպմանը կներկայացնի Վաշինգտոնի և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Այս մասին hայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը կկարողանամ ներկայացնել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների ընդհանուր կարծիքը ՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություններ փնտրելու համար»,-ասել է Բլինկենը՝ Գերմանիային ԱԳ նախարարի խոսնակ Անալենա Բարբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունները բխում են Գերմանիայի և ԱՄՆ-ի շահերից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն