2022-01-22-c2469af5-da48-4e5b-8ef6-0e6b7346c6db.jpeg

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել․ 4 հիվանդի վիճակ ծայրահեղ ծանր է

Հունվարի 21-ին Արցախում կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, որից 99-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն