Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով զգույշ լինել ՌԴ-ի «անսովոր ռազմական ակտիվության» պատճառով |tert.am|

tert.am: Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին զգույշ լինել՝ Ռուսաստանի «անսովոր ռազմական ակտիվության» պատճառով։

«Անհրաժեշտ է ավելի մեծ զգուշություն և զգոնություն ցուցաբերել տարածաշրջանում քաղաքական և ռազմական լարվածության առնչությամբ։ Ուկրաինայի սահմանների մոտ, այդ թվում՝ Բելառուսի հետ սահմանի մերձակայքում, շարունակվում են տեղեկություններ լինել ռուսական հետագա անսովոր ռազմական ակտիվության մասին»,- ասվում է ամերիկյան դեսպանատան կայքում հրապարակված հրապարակման մեջ։

Դիվանագիտական առաքելությունն իր քաղաքացիներիրն խորհուրդ է տվել ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում մտածել Բելառուսից հեռանալու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով