Եվրամիությունը 1,2 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հակամարտության հետևանքները մեղմելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Հանձնաժողովն առաջարկում է շտապ մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով», – Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ «այդ փաթեթն այս պահին կօգնի Ուկրաինային լուծելու հակամարտության պատճառով աճող ֆինանսավորման կարիքները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով