2022-01-24-3e3b2ba1-ad4b-4b9b-b61f-4c74b0cfcb83.jpg

Ավստրիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան |factor.am|

factor.am: Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայի ԱԳՆ թվիթերյան գրառումից։

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի՝ հաջորդ շաբաթ Երևան կատարելիք այցը լավ հնարավորություն կլինի՝ ակտիվացնելու մեր հիանալի երկկողմ հարաբերությունները և ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասվում է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն