2022-01-25-e7edfd44-6f67-4a83-9b45-7094538a8f5b.jpg

|tert.am|

tert.am: Ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Ամարաս վանական համալիր, որը գտնվում է ԼՂ-ում սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունն Ամարաս վանական համալիրում: Ուխտավորները ժամանում են ինչպես ընդհանուր շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը:

Եկեղեցական պատարագի նախօրեին խաղաղապահները վանական համալիրի հարակից տարածքում ստուգումներ են իրականացրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն