Կիևում բողոքի ակցիայի դուրս եկած գործարարները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք |1lurer.am|

1lurer.am: Կիևում հարկային բեռի թուլացում պահանջող գործարարները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք, որից հետո նրանց և ոստիկանության միջև ծեծկռտուք է սկսվել, փոխանցում է РИА Новости-ն:

Ցուցարարները պահանջել են ընդունել ՀԴՄ-ների օգտագործման պարզեցված համակարգի և Հարկային օրենսգրքում այլ թուլացումների մասին օրինագիծ։

Նրանք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա  վերադարձել Գերագույն ռադայի շենքի մոտ և շարունակել ակցիան՝ փորձելով մտնել խորհրդարանի շենք։ Արդյունքում՝ ուժայինները ձերբակալել են հանրահավաքի մի քանի մասնակցի, այդ թվում՝ բեմին ելույթ ունեցող կազմակերպիչներին, և արցունքաբեր գազ կիրառել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով