Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակի ֆոնին ռուսաստանցի միլիարդատերերը կորցրել են ընդհանուր առմամբ 27,9 միլիարդ դոլար |tert.am|

tert.am: Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Ռուսաստանի 104 ամենահարուստ քաղաքացիները կորցրել են ընդհանուր առմամբ 27,9 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Forbes Real Time-ի տվյալներին, որն իրական ժամանակի ռեժիմում գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների փոփոխությունը:

Որպես ելակետ ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ Ամենից շատ տուժել է Դենիս Սվերդլովը. էլեկտրական մեքենաներ արտադրող Arrival ընկերության գնանշումները 2021 թվականի դեկտեմբերի 20-ից ի վեր նվազել է 46%-ով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով