2022-01-26-37be10f7-01e0-4ac2-8f4c-897ffc451403.png

Սերգեյ Լավրովն ասել է, թե ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վաղուց կորցրել է իրականության հետ կապը |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վաղուց կորցրել է իրականության հետ կապը, դժվար է նրա հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերը արևելյան թևում ռազմական ներկայության հնարավոր ավելացման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստության են բերում ուժերը և «ուղարկում են լրացուցիչ նավեր և կործանիչներ՝ տեղակայելու Արևելյան Եվրոպայում՝ ուժեղացնելով դաշնակիցների զսպումն ու պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ռազմական ուժը Ուկրաինայում և նրա շրջակայքում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն