ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին|armenpress.am|

armenpress.am: Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինայից «հիմա» հեռանալու մասին: Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

«Ուկրաինայում անվտանգության ոլորտի իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պայմաններում… ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին դիտարկել երկրից հիմա հեռանալը՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային հնարավորությունները»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպից հայտնել էին, որ հունվարի 24-ից թույլատրել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի մի մասին կամավոր հեռանալ և պարտադրել ընտանիքի բոլոր անդամներին լքել երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կոմերցիոն չվերթներով լքել Ուկրաինան՝ կապված անվտանգային լարված իրավիճակի հետ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով