Իսպանիայի վարչապետը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ|armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի դեմ որևէ ռազմական ներխուժման պարագայում Ռուսաստանը կառերեսվի լայնամասշտաբ տնտեսական հետևանքների: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հունվարի 26-ին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

«Կարևոր է Ռուսաստանին փոխանցել ուղերձն այն մասին, որ ցանկացած տեսակի ռազմական ներխուժում ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառման արդյունքում լայնածավալ ու լուրջ հետևանքներ կունենա ռուսական տնտեսության համար»,- Ֆինլանդիայի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով