tert.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է, տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում են Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից։
Ինչպես Բիշքեկի ժամանակով 19:35-ին հայտնել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն, իրավիճակը սրվել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ստորաբաժանումների վրա տաջիկական կողմից զենքի կիրառման և կրակի պատճառով: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև հիմնական փոխհրաձգությունները նշվել են Տորտ-Կոչոյի և Չիր-Դոբոյի շրջաններում։ Տաջիկական կողմը օգտագործում է ականանետեր և նռնականետեր։