2022-01-28-219759a1-f52d-4098-9168-7e67a779aa23.jpg

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կայունացել է |tert.am|

tert.am: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կայունացել է: Այս մասին ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սահմանային ծառայության տվյալներով՝ լույս հունվարի 28-ի գիշերը «անցել է հանգիստ, առանց միջադեպերի»։ Ներկայում Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը վերահսկում է իրավիճակը:

Ղրղզստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի ընթացքում տուժել է Ղրղզստանի 11 քաղաքացի, նրանց վիճակը գնահատվում է «միջին ծանր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն