2022-01-28-0ded8995-2375-4a0d-a868-8cb6574da039.jpg

Նազարբաևը կորցրել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահի պաշտոնը. նրան փոխարինել է Տոկաևը |tert.am|

tert.am: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը Twitter-ում։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։

Կուսակցության համագումարում նախագահի թեկնածությունը պաշտպանել են միաձայն։ Նման նախաձեռնությամբ օրեր առաջ հանդես է եկել ինքը՝ Նազարբաևը՝ հայտարարելով, որ Տոկաևը «տիրապետում է ամբողջ իշխանությանը»։

Նա նաև վստահեցրել է, որ Ղազախստանի քաղաքական վերնախավում հակամարտություն չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն