Բուխարեստը զորք չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում |1lurer.am|

1lurer.am: Բուխարեստը հայտարարել է, որ դիվանագիտորեն աջակցում է Կիևին, սակայն իր զորքը չի ուղարկի Ուկրաինա Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն՝ հավելելով, որ իր երկիրն ընդունում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր որոշումները, այդ թվում՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները, հայտնում է EaDaily-ն:

Ռումինիայի ԱԳՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանը լրջորեն կընդունի լարվածությունը թուլացնելու առաջարկները։ Ըստ Աուրեսկուի՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի փաստաթղթերը լրացնում են միմյանց:

Աուրեսկուն խոստովանել է, որ անհամբեր սպասում են ներկայացված փաստաթղթերին Ռուսաստանի լուրջ և պատասխանատու գնահատականներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով