2022-01-29-bbb62f78-cb1f-4d75-94d6-2708887585a0.jpg

Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել  ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ:

Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։

Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում ավագ լեյտենանտի հայտնաբերման ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն