Իսրայելի նախագահը առաջին անգամ ԱՄԷ կառավարչի հրավերով մեկնել է ԱՄԷ |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի օրը առաջին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնել է նրա գրասենյակը։

Սա պատմության մեջ առաջին անգամ է, այցը ԱՄԷ-ի փաստացի կառավարիչ և Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով է:

Ինչպես Հերցոգը նշել է իր մեկնումից առաջ, իր այցը, որը կտևի մինչև հունվարի 31-ը, հնարավոր է դարձել այն պատճառով, որ 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմը ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ փաստաթղթեր է ստորագրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով